Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ֆլիմի նկարահանումների ժամանակ կորցրել է գիտակցությունը
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆլիմի նկարահանումների ժամանակ ճանաչված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը իր դերը մարմանավորելու ընթացքում կորցրել է գիտակցությունը: 168.am-ի տեղեկություններով՝ շուրջ 3-4 ժամ շտապոգնության աշխատակիցները փորձել են նրան սթրեսից դուրս բերել: Խմբագրությանը փոխանցած հաղորդագրության համաձայն՝ երեկ գաղթի տեսարանը նկարահանելու ընթացքում մասնակցում էին 200 և ավելի մարդ:
Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարի հեղինակը և ֆինանսավորողը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ Ճոյտը: