Քննչական կոմիտե. Ինչից է մահացել 24-ամյա հղի կինը

Սիսիանի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում կնոջ մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ քննչական կոմիտեում: Կոմիտեից 168.am-ին փոխանեցեցին, որ Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել է հոկտմբերի 25-ին, ժամը 23:20-ին, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի Անի Դավթյանը, ով հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05 հիվանդանոցում մահացել է:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս