Բաժիններ՝

Տան խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել Աղավնատուն գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Շմավոն Շ.-ի տանը:

Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրա դրված արկղի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել սուր հոտով դեղնականաչավուն զանգված` մոտ 80 գ կշռով:

Ըստ Շմավոն Շ.-ի հայտարարության՝ նշված զանգվածը պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար ինքը քաղել է Աղավնատուն գյուղի դաշտամիջյան հատվածից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930