Արմեն Աշոտյանը Սաքուլիկին չի ճանաչում. «Ա1+»
5-րդ և բարձր դասարանների երեխաների համար որոշ դպրոցներում կարող են ստեղծել արտադասարանային ձևաչափով շախմատի խմբակներ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Հարցին, թե շախմատի մասնագետները համոզված են, որ դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրումը պարզապես գումար շորթելու միջոց էր, պարոն Աշոտյանը նշեց. «Մենք մի քանի լավ գործ ունենք կրթության ոլորտում արած, որոնք դուք, անշնորհակալաբար, կներեք, փորձում եք ստվերել, դա «Այբ» հիմնադրամն է, Կրթության Գերազանցության ազգային ծրագիրն է, դա շախմատի դասավանդումն է, դա Բոլոնիայի քարտուղարությունն է, դա մասնավոր ԲՈՒՀ-երի փակումն է, տարկետման տեղերի նվազումն է, ավագ դպրոցների ներդրումը, էնքան լավ բան ենք արել, ժողովուրդ ջան»։
Լրագրողի դիտարկմանը, թե Սաքուլիկների նշանակումը և՞ս լավ գործ է, Ա Աշոտյանը պատասխանել է. «Այո, Սաքուլիկների նշանակումը… թեև չգիտեմ՝ Սաքուլիկն ով է»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: