
Աբովյան փողոցում բռնկված «Մերսեդես» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, Երևանի Աբովյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 12.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34DR746 պ/հ (վարորդ` Ն. Ա.)
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի