
Արտակարգ իրավիճակ Երևանում. Աբովյան փողոցում կրակի է մատնվել Mercedes ML-ը. կա վիրավոր. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարեցին կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Երթևեկությունը նշված տարածքում կաթվածահար է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը աղջիկ է, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ1 հոգի տուժել է:
Մանրամասներն՝ այստեղ