
Բնակիչներն անհանգստացած են. կոյուղաջրերը խմելու ջրին են խառնվում

ankyun3.am-ը գրում է. Շաբաթներ շարունակ Ալավերդու Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածի 18-րդ շենքի բակը կոյուղաջրերով է լցված: Բնկաիչներն անելանելի վիճակում են. չեն կարողանում անգամ լուսամուտ բացել: Կոյուղաջրերն էլ անարգել խառնվում են խմելու ջրին, որովհետև նույն հատվածում խմելու ջրի խողովակները նույնպես վթարված են:
Տեսանյութը՝ այստեղ