
Ինչու են բժիշկներին ծեծում. tert.am

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ մարզերում տեղի ունեցած դեպքերին, երբ շտապօգնության աշխատակիցներին կանչերի ժամանակ ծեծի են ենթարկում: «Այն չարաբաստիկ դեպքերը, որոնք տեղի են ունենում, իհարկե, դատապարտում են բոլորը, որ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում բժշկի հանդեպ, և նման երևույթները ոչ թե չեն նպաստում, այլ միանշանակ վանում են բժիշկներին մարզային հետագա գործունեությունից»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ եթե ուսանողը պետպատվերով է սովորել, ապա նա պետք է վերադառնա մարզ, չնայած որ, ըստ նրա, լինում են դեպքեր, երբ պետությունը նրանց համար գումար է ծախսում, բայց երիտասարդ բժիշկը տարբեր առիթներով չի ուզում գնալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: