«Ջրահեռացման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, քանի որ հին է ու, կարելի է ասել, ժամկետանց: Դեռևս խորհրդային ժամանակներից գործելով և տարիների ընթացքում մաշվելով՝ ջրահեռացման համակարգն այլևս անկարող է տալ սպասված ու դրական արդյունքը: Անձրևատարները պարբերաբար մաքրվում են, սակայն, քանի դեռ խնդրի իրական պատճառը հաղթահարված չէ, արդյունքները խիստ համեստ են»,- նշեց քաղաքապետը:
«Ձեր տատիկի վերաբերյալ ես լավ չհասկացա, թե ինչ եք առաջարկում մեզ անել: ՀՀԿ-ի տատիկը հավանաբար Ձեր տատիկն է, ՀՀԿ-ն տատիկ չունի»,- ծիծաղը զսպելով պատասխանեց Դ.Հարությունյանը և առաջարկեց ավելի լուրջ քննարկումներ անել և ԱԺ ամբիոնը չդարձնել շոուի հարթակ:
Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Մարտի 16-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասեցում գտնվող հագուստի խանութում:
Վիճաբանություն և կրակոցներ Դիլիջանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում և կից օժանդակ կառույցներում:
«Խաղամոլության հիմնական դրդապատճառը բախտին հավատալն է: Այն մարդը, ով չի հավատում բախտին, հասկանում է, որ հնարավոր է մեկ անգամ հաղթանակ տանել, սակայն պարտվելու հավանականությունն ավելի մեծ է: Խաղամոլը մտածում է, որ բախտ գոյություն ունի: Եթե մարդը մեկ անգամ հաջողության է հասնում, ենթադրում է, որ կրկին կհասնի և շարունակում է խաղալ, իսկ եթե կորցնում է` ուզում է հետ բերել»,-ասաց հոգեբանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Դիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերից 33-ով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Հրաչյա Ս.-ն բերման ենթարկվելու ընթացքում իր մոտից հանել ու բերանն է մտցրել «SUBUTEX» տեսակի 5 դեղահաբ՝ փորձելով կուլ տալ, սակայն կանխվել է ոստիկանների կողմից: Գուրգեն Կ.-ի ծոցագրպանից հայտնաբերվել է ապակյա կաթոցիչ, իսկ տաբատի գոտկատեղի հատվածից՝ գաղտնի փականով դանակ:
Մականունավորները՝ ոստիկանության տեսադաշտում. նրանք հայտնաբերվեցին և կալանավորվեցին:
Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին կյանքի 81-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կա թողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Դավիթ Սրբազանի վախճանը:
«Կան եղանակներ, որոնք հնարավոր է օգտագործել, նվազեցնել ցրտահարության հետևանքները: Այգեգործները պետք է պատրաստ լինեն, պատրաստեն ծխակույտեր, բացասական ջերմաստիճանի ընթացքում օգտագործեն դրանք, այգիները ոռոգեն, եթե կա հնարավորություն»,- նշեց նա:
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
«Մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի: Ջերմային ֆոնը կպահպանվի մարտի 19-ի գիշերը: Երեք օր` մարտի 17-19-ը, ակնկալվում է ցրտահարություն: Թե որքանով ինտենսիվ կլինի այն, կախված է ամպամածության պատկերից»,-շեշտեց նա:
Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց այս տարվա փետրվարին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 500,4 մլն դրամ, ինչը հունվարի համեմատ ավելացել է 53,2 մլն դրամով։
Այսօր Ազգային ժողովի նիստում միաձայն ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ԵՏՄ-ից մեքենաներ ներկրելու դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը վերացվում է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում արձակվել է կրակոց և Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան` վթարված վիճակում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների վերաբերող մի շարք հարցեր:
Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:
Նախօրեի ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այն պաշտոնյաներից է, որը չնայած ողջ կենսագրության ընթացքում պետական համակարգում է գործունեություն ծավալել, սակայն հաջողացրել է մեծ կարողություն կուտակել, ինչը արտացոլվում է նաեւ նրա պաշտոնական հայտարարագրում: Ըստ փաստաթղթի՝ Պողոսյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 22 մլն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նրա եկամուտը անցած տարում գոյացել է աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությամբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն:
Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղաս պանության հիշատակության օր»:
Մարտի 14-ին Նոյեմբերյանի սահմանագոտում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող, Էջմիածին քաղաքի բնակիչ Կամո Մարտիրոսյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: