Բաժիններ՝

Սարալանջի փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է մասնավոր ընկերություն

Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված Երևանի քաղաքապետարանը  տեղեկացնում է, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:

Ըստ հաղորդագրության՝ փլուզման հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում ստեղծված անանցանելի վիճակի վերացման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները վաղ առավոտից իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ:

«Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը պատվիրատուի առջև արդեն իսկ պահանջ է դրել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետևանքները վերացնելու և նոր հենապատ կառուցելու ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031