«Շաքարի գործարանը որ քանդվեց, այդ մասնագետները չէին կարող միանգամից շաքար ստանալ, դրա համար ժամանակ է պետք, դրան էլ ենք հասնելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ և 85 հազար դրամ արժողությամբ:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս:
Երևանում տրամադրվող հիպոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվել է, և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 2-ին: Նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով
Այսօր նորից սպասվում են ցուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, և այսօր վաղը սպասվում է ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ
Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի, ավազակային հարձակման և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հոդվածով:
Պարզվել է¸ որ Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր¸ փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:
14 պաղեստինցի ուխտավոր է մահացել Հորդանանի հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Հաղորդվում է, որ ավտոբուսը կողաշրջվել է, տեղեկացնում է BBC-ն:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում 3-4 բալ, Ագարակ քաղաքում 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի և Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:
Մեղք են մեր բոլոր այն գործերն ու արարքները, որոնք հակառակ են աստվածային պատվիրաններին ու ճշմարտություններին: Չկան մեծ ու փոքր մեղքեր: Մեղքը մեղք է, որը ներվում է միայն այն ժամանակ, երբ մարդ սրտանց զղջում է իր կատարածների համար, խոստովանում դրանք և ապաշխարում՝ վերագտնելով Սուրբ Մկրտության խորհրդով ստացած աստվածային որդեգրությունը:
Ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանին և նրա տեղակալին՝ Վարդան Ներսիսյանին, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ինչո՞ւ ենք պահքի ընթացքում հրաժարվում կենդանական սննդից: Եթե փորձում ենք կրկնել Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը, ապա դա տեղի ունեցավ նրա մկրտվելուց անմիջապես հետո, ինչո՞ւ մենք ենք Նրա հարությունից առաջ պաս պահում:
168.am-ը Քաղցրաշեն ժամանած ու գյուղացիների խնդրին տեղյակ գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանից փորձեց պարզել, թե ինչու մթերող ընկերությունը չի վճարում գյուղացիներին: Փոխնախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ընկերությունը չի կարողացել վճարել, բայց երեկ հանդիպել են սեփականատիրոջ հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մարտի 25-ից ապրիլի 15-ն ամբողջությամբ պարտքերը վճարեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն՝ Ն.Մկրտչյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի պահեստարանից գողություն կատարած անձի ինքնությունը։
Հայաստանի զարգացման հիմնադրամը տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց, որոնք ունեն ներդրումային եւ գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել հիմնադրամ՝ տեղական եւ օտարերկրյա հնարավոր ներդրողներին ներկայացնելու ու ներդումների ներգրավման նպատակով։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը մեղավոր է ճանաչվել: Վ. Աթեյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 500 հարյուր հազար դրամ:
ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին:
Վարդգես Գասպարիի բացակայությամբ նրա գործով մեղադրողն այսօր միջնորդեց նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի: Մեղադրողն ասաց, որ Վարդգես Գասպարիի արարքները հիմնավորվել են վկաների ցուցմունքներով, վարչական դատարանում նիստի ձայնագրությամբ: Մեղադրողն ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չարձանագրեց:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք:
82 տարեկանում կյանքից հեռացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Այս մասին տեղեկացնում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:
ՀՀ կառավարության վաղվա նիստի ընթացքում կքննարկվի մարտի 28-ի աշխատանքային օրը ապրիլի 2-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում կներկայացնի կառավարության աշախատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: