Ի՟նչ հանձնարարականներ է տվել ԼՂՀ ոստիկանության պետը

Նախօրեի ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից: Խորհրդակցությանը ԼՂՀ ոստիկանության պետը հատուկ ուշադրություն է դարձրել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը։

Կամո Աղաջանյանը պահանջել է հանցագործությունների կանխարգելման գործում եռապատկել ջանքերը՝ հանցավոր հակումներ ունեցող անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, իսկ արդեն կատարված և չբացահայտված յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ մշակել համապատասխան գործողությունների պլան և միջոցներ ձեռնարկել դրանց հեղինակներին անհապաղ հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության պետն իր մտահոգություններն է արտահայտել նաև անչափահասների նկատմամբ իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների առթիվ, խստագույնս հանձնարարելով ակտիվացնել միջոցառումները հասարակության կրտսեր խավին ոչ միայն իրավական, այլ նաև բարոյահոգեբանական ճիշտ արժեհամակարգով դաստիարակելու և մեր հայկական ավանդույթներով նրանց ոգեշնչելու ու ոգեկոչելու առումով՝ հակառակ դեպքում խոստանալով իրենց գործառութային պարտականությունները կատարելու մեջ թերացած ոստիկանության ծառայողներին ենթարկել կարգապահական խիստ պատասխանատվության:

Տեսանյութեր

Լրահոս