Փետրվարին ծախսված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է 500,4 մլն դրամ

Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց այս տարվա փետրվարին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 500,4 մլն դրամ, ինչը հունվարի համեմատ ավելացել է 53,2 մլն դրամով։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշար ների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փոխհատուցումից օգտվել է ավելի քան 528 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվը ավելացել է 73 հազարով:

Փետրվարին բնակիչ-բաժանորդների համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ավելի քան 479 մլն դրամ, ինչը 52 միլիոնով ավել է հունվարի համեմատ։ Անցած յոթ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 4,4 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 4,2 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս