ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքի նախագիծը։
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է Առողջապահության նախարարությանը հատկացնել 150 մլն դրամ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երկու հարց ներկայացրեց։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձայնը տվեց նախարարին՝ առաջարկելով զեկուցել նշված հարցերը։ Դավիթ Լոքյանն ասաց, որ հարցերից մեկը չզեկուցվող է, բայց Կարեն Կարապետյանն ասաց, որ հարցը զեկուցվողների շարքում է։
Ավելին, Ռուսաստանի Դաշնությունում հակածխախոտային օրենքի խստացումից հետո «Philip Morris»-ը սկսել է ակտիվ բանակցություններ վարել այդ երկրում իր էլեկտրոնային սիգարետներն արտադրելու ուղղությամբ: Չի բացառվում, որ շուտով այդ ընկերությունը հետաքրքրություն ցուցաբերի նաև հայաստանյան շուկայի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ է:
«Իմ կարծիքով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները լիովին բավարար են նման անհեթեթ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,-ասաց նա:
Կարծում եմ՝ այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այլևս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ արդեն իսկ գրություններ է ուղարկել նրան կալանավորելու հիմքերի վերաբերյալ։
Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։
«Թեև համաձայնեցման փուլերում չի ուղարկվել, այնուամենայնիվ, կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները»:
«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել, որոնցից մեկը` երեկվանից:
Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց բնապահպանական վճարների վերաբերյալ: Նա նշեց, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտողների համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարական տվեց ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ:
Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։
Մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է հետևյալը։
Մարտի 1-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարտի 1-ին, ժամը 23:33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի Շինարարների փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-14 ավտոճանապարհի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 AR 735 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Փետրվարի 14–ին Ազգային ժողովի նախագահի խորհրդական նշանակված Արթուր Թովմասյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Դատարան է ուղարկվել պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ քրեական գործը։
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Սասունի հայերու միութեան» անդամ Եփրեմ Պաղը ոսկերիչ է, «Bag» ոսկերչական ընկերութեան նախագահն է: Ան ծնած է Սասունի Նիճ գիւղը 1957 թուականին: 15 տարի Սասունի մէջ ապրելէ ետք, տեղափոխուած է Պոլիս: ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» կայքէջը ստորեւ ներկայացուած հարցազրոյցը կատարած է Եփրեմ Պաղի հետ։
Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի փոխանցմամբ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1‐ին՝ ժամը 16:50‐ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:
Անվտանգության փորձագետները պարզել են, որ խելացի արջուկներ արտադրող CloudPets-ը ձայնագրությունները պահել է միակ սերվերում՝ առանց նշանաբառի: Դրա հետեւանքով շուրջ երկու միլիոն աուդիոհաղորդումներ մատչելի են դարձել չարագործներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։
Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում, որտեղ Հայաստանի դեսպանի նստավայրը համատեղության կարգով Բուենոս Այրեսն է (Արգենտինա) ղարաբաղյան հարցը բավական լայն է ներկայացված:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն 2017 թվականի մարտի 1ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ հանդիսացած խանութի փլուզման պատճառները։