Դիեր են հայտնաբերվել

Մարտի 1-ին, ժամը 23:33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի Շինարարների փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները բացել են տան դուռը. ներսում՝ խոհանոցի հատակին, հայտնաբերվել է 1967 թ. ծնված Ա. Ղ.-ի դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Մարտի 1-ին, ժամը 20:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լիսինյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի բազմոցին հայտնաբերել մոտ 65 տարեկան տղամարդու դի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031