Արցախում այսօր զոհված Նվեր Բաբաջանյանը երկու երեխայի հայր էր. armtimes.com

Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի փոխանցմամբ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1‐ին՝ ժամը 16:50‐ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Armtimes.com‐ի հետ զրույցում ԱՀ‐ի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի ղեկավար Մհեր Խաչատրյանն ասաց, որ քաղաքում արդեն տեղյակ են Բաբաջանյանի զոհվելու մասին: «Նորմալ սոցիալական պայմաններում էր ապրում: Բանակի կողմից տրամադրված էր բնակարան: Երկու երեխա ուներ, սոցիալական խնդիրներ չուներ»,‐ ասաց Մհեր Խաչատրյանը՝ նշելով, որ զոհված զինծառայողը բնիկ Մարտունի քաղաքից էր: Քաղաքապետի խոսքով՝ Նվեր Բաբաջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031