Բերդում տեղի ունեցած հանրահավաքում ելույթից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին երկարատև լսում էր հավաքված մարդկանց խնդրանքները։ Քաղաքացիներից մեկը դիմեց, թե Բագավանում գազ չի կարողանում քաշել, 200 հազար դրամ է կազմում ծախսը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երբեք չէր կարողացել պատկերացնել, որ փաստաբանության, փաստաբանի մասնագիտության թիվ մեկ ախոյանը դառնալու է Փաստաբանների պալատը։
Տոմսերի վաճառքի և ամրագրման Skyscanner ծառայության տվյալների վերլուծությունից պարզվել է, որ Մարտի 8-ին Ռուսաստանից ինքնուրույն ճանապարհորդողների 65 տոկոսը կմեկնի արտերկիր, հայտնում է Rusarminfo-ն։
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ից կվերսկսի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերը, հայտնում է Rusarminfo-ն։
«Գործարար կանայք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որն իրականացվում է ՎԶԵԲ, ԵՄ և Շվեդիայի աջակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։ Ելույթի ժամանակ դահլիճ է մտել ու միջոցառումն ընդհատել «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Աննա Շահնազարյանը` հայտարարելով, թե ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ տեղի են ունենում ապօրինություններ։
Ինձ ամենաշատը տպավորել է այն նկարը, որտեղ ներկայացված է ոչ միայն Արարատ լեռը, այլ մի ամբողջ ժամանակագրություն. այնտեղ նաև 1915 թվականի պատմությունն է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 5-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 6-ին, ժամը 15.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։
Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, 1-03 շտապօգնության ենթակայանից, որ կանչով մեկնել են Կորյունի 23/45 հասցե, որտեղ հայտնաբերվել է 2 տղամարդու դի։
Մարտի 7-ին, ժամը 09:52-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակներում և մահացել:
Մարտի 7-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ Սարալանջի պողոտա տանող ավտոճանապարհին (նորակառույց շենքի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ. անսթափ վարորդներ, հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, թաղանթապատված հողմապակիներ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը:
Մարտի 6-ին, ժամը 23:08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, դեպքի վայրում գտնված փրկարարը հոսանքազրկվել է ավտոմեքենանները, փակել գազի բալոնի փականները և հաղորդել, որ անհրաժեշտ է շտապօգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,- պատմեց երիտասարդի հայրը:
«Իմ կարծիքով բոլորիս էլ փրկել են իմ ու կողքիս գտնվող տղաների և, իհարկե, մեր մայրերի աղոթքները։ Ու իմ անունից կարող եմ ասել, որ ինձ փրկել է նաև հայ մնալու, ազգային արժեքները պահպանելու գիտակցումը։ Ես շատ ուրախ եմ, որ ողջ եմ մնացել, բայց միևնույն ժամանակ չափից շատ տխուր եմ, որ ընկերներ կորցրի մարտի դաշտում»։
90-ամյա թոշակառուի տունը խաբեությամբ թալանած տաքսու վարորդը և «մերսողը» հայտնաբերվեցին:
Քննիչը մանրամասներ է ներկայացնում Լեռնանիստում խանութի պայթյունի դեպքից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-120 մ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարտի 6-ին տեղի է ունեցել հանդիպում ՝ ԵՄ TAEX գործիքի շրջանակներում դատաիրավական համակարգի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների առաջընթացի գնահատման գործընթացի եվրոպացի փորձագետների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա խորհուրդը: Այն կոչվում է «Արտաքսման կիրակի»:
Երկու տարի առաջ Արմավիրում կատարված գողությունները բացահայտվեցին:
Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մեջլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 4-ին Երևանում Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության փաստով:
Աչքը տեսածից է վախենում: Շուրջ 270 միլիոն դրամ կծախսվի Արթիկի սելավատարների մաքրման համար:
Անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանն «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:
2017 թվականի հունվարին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 224 փորձանմուշ, պասիվ նմուշառման 178 դիտակետից՝ օդի 1 389 փորձանմուշ: