«Վիճակում փոփոխություններ չկան: Համենայնդեպս, դեպի վատը չկա, մի փոքր դրական շարժ կա», – ասաց Արտաշես Խաչատրյանը:
Արարատի մարզի Գոռավան գյուղում կատարված սպանության մանրամասները:
Աներոջ վարկի գումարը գողացել էր փեսան։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սիսիան քաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Գառնիկ Գ.-ն։
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մարգահովիտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սմբատ Բ.-ն:
Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը երեկ այցելել էին նրան բանտում։ Նրանց փոխացմամբ՝ Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակն ավելի է վատացել։ Երեկ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել «Հաց բերողին» քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց վերջինս կտրականապես հրաժարվել է։ Նա շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երեկ տեղեկացանք, որ վերջերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակված Դավիթ Գրիգորյանը խիստ վիճելի նշանակում է արել՝ թիվ 63 մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սոֆի Չիչոյանին՝ Արտաշես Չիչոյանի քրոջը։ Վերջինս մի խումբ այլ անձանց հետ մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Խոսքը լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մասին է։
Մարտի 3-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարտի 4-ին, ժամը 02:14-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել: «Առաջին օրը մինչև 3: 30-ի կողմերը մնացինք երեխաների մոտ, հաջորդ օրը՝ 1:00-ի կողմերը գնացինք տուն: Ուղղակի, ներկայացումից հետո շատ հոգնած էի, ֆիզիկապես չէի կարող ավելի երկար մնալ»,- խոստովանեց նա:
Խոտի դեզերը հրկիզել էր, իր ասելով՝ «խիստ հարբած վիճակում»:
Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:
«Եթե իմ դիրքում որևէ զինծառայող զոհվեր, ծնողը զանգեր՝ չէի՞ք ասելու՝ ռազմական գործողությունների ժամանակ է զոհվել կամ վիրավորվել։ Ինչո՞վ է տարբերվում։ Եթե ես, իմ ընկերները եկել-հասել ենք, ինչո՞ւ մենք ռազմական գործողության մասնակից չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս հարցը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին ուղղեց նախկին ժամկետային զինծառայող Արեգ Ջանոյանը։
Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Երևանում մարտի 3-ին շարունակվել են Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքի աշխատանքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Մարտի 3-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Նիստի օրակարգում ՀՀ դատախազության 2016 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփումն էր:
Մարտի 3-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան կայարանի մոտ բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային. կան տուժածներ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված հիմնարկի աշխատակիցը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, թմրամիջոց է մտցրել խուց և դրել կալանավորներից մեկի անձնական իրերի մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ 2013-2017թթ. ընթացքում մահացած բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.000 դրամը ստացել են միևնույն անձինք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելության ապագան ուղղակիորեն կախված է մեզանից համայն հայությունից իբրև հավաքական ուժ, և յուրաքանչյուր հայից իբրև անհատ։ Մենք պետք է բարձր պահենք հիմնադրամի հեղինակությունը անկախ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական պատեհություններից, ձգտենք բոլոր ծրագրերի նպատակային իրագործմանը և դրանց ծավալների ընդլայնմանը»,-ասված է ՀՀ նախկին նախագահի շնորհավորական ուղերձում:
«Հավատացեք, լինել Ռուսաստանում և աշխատանքներ ծավալել կիբերանվտանգության ոլորտում՝ իրականում այնքան էլ դյուրին առաքելություն չէ, այդ պատճառով մենք ստիպված ենք լինում ամեն անգամ նորանոր ջանքեր գործադրել՝ ապացուցելու համար, որ մեզ կարելի է վստահել»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ:
ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային 3 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Կրթության ոլորտի նկատմամբ ԱԺ պատգամավոր, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի ընդգծված ուշադրությունը հասարակությանը հայտնի երկու բացատրություն ունի: Նախ` նա մեծացել է մանկավարժների ընտանիքում և այն կարծիքին է, որ մեր երկրի գլխավոր հարստություններից մեկը մտավոր ներուժն է:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկն այսօր՝ մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: