
Խոշոր ավտովթար-հրդեհ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ. shamshyan.com

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել 2 մարտական հրշեջ ջոկատ, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Վթարի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոտիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։