Բաժիններ՝

Կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին պոռնկագրական նկար պատրաստելու, Odnoklassniki-ում այլ պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով

Դատարան է ուղարկվել պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տուժեղի հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ, Odnoklassniki.ru սոցիալական ցանցում ստեղծել և ակտիվացրել է անհատական էջ, ապօրինի պատրաստել տուժողի պոռնկագրական նկարը և այլ պոռնկագրական նյութեր, տեղադրել իր կողմից ստեղծված էջում, գովազդել և տարածել դրանք սոցիալական ցանցում:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նշենք, որ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել կնոջը (ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մաս), որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս