Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:
«Գագիկ Մելիքյանն առաջարկել էր օրենքը կիրառելիս հետադարձ ուժին վերաբերող կարգավորումներ նախատեսել: Առաջարկության համաձայն՝ օրենքի նախագծի երկրորդ հոդվածում լրացվել է նոր երկրորդ մաս, որով հստակ սահմանվում է, որ օրենքը կիրառվելու է նաև այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և ուժի մեջ մտնելու պահին օրենսգրքի 305 հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված ժամկետները չեն լրացել»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Հայփոստ» ընկերության 041 բաժանմունքից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Արշակյանը, ով պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն:
Փետրվարի 28-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 28-ին, ժամը 12:13-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:07-ի սահմաններում տեղի ունեցաց ստորգետնյան ցնցումներից վնասվել է գյուղապետարանի շենքը. Անհրաժեշտ է օգնություն:
«Պալատին տրվում է լիազորություն ճարտարապետներին արտոնագրելու, միայն արտոնագրած ճարտարապետն իրավունք ունի աշխատել՝ որպես ճատարապետ: Օրենքն իր մեջ նախատեսում է հատուկ գրանցամատյանների վարում, ստեղծում և այլն»:
Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 3-5-ը շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:
Մենք Սպարապետի ծննդյան օրը հռչակել ենք նաեւ պատանի երկրապահների երդման օր։ Արդեն տասներորդ անգամ պատանիների երդման արարողությունն անցկացվելու է մարտի 5-ին, ընդ որում՝ արդեն երրորդ անգամ արարողությունն անցկացնելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքում։
Այս տեսանյութում փաստվում է՝ ադրբեջանցիներն ընդամենը 100-150 մետր անցնելով՝ հետ են շպրտվել:
«Ցանկացած զարգացած երկրում էլ կիրառվում են համանման նորմեր: Այո, կան զոհեր, ցանկացած դեպքի վերաբերյալ հետաքննություն է տեղի ունենում, և փաստն այն է, որ քաղաքացիները շատ հաճախ չեն պահպանում այդ անվտանգության հրահանգները, որոնք սահմանվում են»:
Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն իր տեղակալ Արարատ Բաղդագուլյանի հետ ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանին որդուն՝ Էդմոն Խաչատրյանին
Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է»,- երեկ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի։
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը:
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը կոչով դիմել է Արթուր Սարգսյանին՝ «հաց բերող»։ Տեքսը հրապարակվել է Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում։
Շվեյցարիան կդյուրացնի Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի կողմից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գոհարիկ Ա.-ն, որը հունվարի 27-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցակցությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 11-ին, Կապանի Հ. Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Պավել Ա.-ին:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:
Պարզվել է, որ նա թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1976 թ. ծնված Շաքե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների գտնվելու վայրի լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը:
Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ փետրվարի 24-26-ը Հայաստանում սովորող ջավախքցի 200 ուսանող եռօրյա հավաքի էր մեկնել Ծաղկաձոր: Ուսանողները նշում էին, որ առաջին անգամ էր այդքան ջավախքցի ուսանող մեկտեղվել, ինչը միմյանց ճանաչելու և միասնական լինելու լավ հնարավորություն է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փետրվարի 28-ին, ժամը 04:08-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Առաջարկվում է երկարաձգել ՏՏ ոլորտի ստարտափներին տրվող արտոնությունների ժամկետը. Էմիլ Տարասյան:
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ:
Կեղծ օղու և լիմոնադի արտադրություն է հայտնաբերվել: