Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածների վիճակը ծանր է

Մարտի 1-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Murano» մակնիշի 34 RS 317 (վարորդ՝ 1999 թ. ծնված Ա. Հ.) և «Mercedes E320» մակնիշի 34 SQ 053 (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և «Nissan Murano» ավտոմեքենայի ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս