Մարտի 4-ին՝ կեսօրից հետո, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, մարտի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ www.zham.am կայքում զետեղված «Մեռյալ հոգիները վերադառնում են. 2.5 միլիոն ընտրող ունենք» վերտառությամբ հրապարակման՝ ընտրողների թվի վերաբերյալ ոստիկանության հրապարակումից այն տպավորությունն են ստանում, որ այս ընտրությունները լինելու են ոչ թե ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընտրություններ, այլ «մեռյալ հոգիների»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 2-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 5 կին դատապարտյալներ ստացան անձնագրեր:
Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:
Մարտի 2-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և նույն օրը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. Վահե Ս.-ն:
Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից:
Մարտի 3-ին, ժամը 07:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի նրբացքի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում ջրատար խողովակ է վնասվել, ինչի հետևանքով ջրալցվում է բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2017թ. մարտի 1-ին ստորագրվել է հրաման` «2017 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:
Թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն) ընտրելու իրավունք ունի 198 հազար 537 քաղաքացի, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)՝ 210 հազար 687 քաղաքացի, թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա)՝ 222 հազար 434 քաղաքացի…
Մարտի 3-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ:
Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mazda» մակնիշի 34 CL 732 պետհամարանիշի ավտոմեքենան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 3-ին, ժամը 00:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 3-ին, ժամը 01:21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 24 հիմնական դպրոցի դիմաց այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:
Գնումներ՝ կեղծ թղթադրամով. տեսանկարահանող սարքն արձանագրել է:
«Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, որ տեղի ունեցավ այսօր, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Կողոպուտներ Շենգավիթում. բացահայտումը չուշացավ:
2017 թվականին աշխատանք փնտրողների ընդհանուր թվից 80 հազար 576-ը գործազուրկներ են, ինչը նախորդ տարվա համեմատ նույնպես ավելացել է: Աճը կազմում է 3,9 տոկոս:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է կինը վերցնում 5500 դոլարը:
Լաչինի միջանցքի հարակից շուկան ապամոնտաժվում է: Աշխատանքներն արդեն մի քանի օր ընթացքի մեջ են:
ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել քննիչի կողմից կաշառք վերցնելու դեպքի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող գրասենյակներից խոշոր չափերով գողություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Մենք միշտ, իսկ այս տարի՝ հատկապես, արտահայտել ենք մեր անհանգստությունը, որ մեր քաղաքները, բնակավայրերը ու հատկապես՝ Երևանն անպաշտպան են բնության ռիսկերի նկատմամբ։ Ու այս կլիմայի փոփոխության պայմաններում սելավի, ջրհեղեղի վտանգ կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Կարինե Դանիելյանը։
«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»:
Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, մարտի 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, մարտի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է: