Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ:
2016թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,690,761 բջջային կապի բաժանորդ (ներառյալ/ոչ հեռախոսով/լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 1.15%-ով կամ 42,859-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.49% կամ 18,173 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանո րդների թիվը 3,434,775 է: 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.48%-ով կամ 51,705-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.86%-ով կամ 29,716 բաժանորդով։
ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին և պարենային ծառայության պետին՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու համար։
Նախնական տեղեկություններով, այդ միջադեպը դարձյալ տեղի է ունեցել նախընտրական բախումների արդյունքում:
Մարտի 1-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ:
«Արթուրը մարդու այն տեսակն է, որ խիզախության բարձրագույն դրսևորում ցույց տվեց և դեռ ցույց կտա։ Այնպես որ, իր հացադուլը զուտ ուշադրություն գրավելու հարց չի։ Ես շատ անհանգիստ եմ Արթուրի համար, որովհետև նա մինչև վերջ գնացող տղա է, ու Աստված չանի՝ իրեն մի բան պատահի։ Չեմ կարծում, որ Արթուրն այն ֆիգուրն է, որ կարող է կործանել այս իշխանությունը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը։
Մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում պետությունը վճարում է նպաստ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 10 օրում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը:
Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորների նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Ս.:
Արդեն 10 օրից ավելի է արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքում: Տիգրան Մեծ պողոտա 3-րդ շենքի բնակիչները ամեն օր աղոթում են, որ առանց այն էլ խալխլված շենքը պարսիկների օյինբազությունների հետևանքով չփլվի:
«Զանգել էի ես ոստիկաններից մեկին՝ աղջիկ էր, ու պատրվակը դա էր, ինքը կանչեց ու ասեց, թե խի՞ եմ ես զանգահարել։ Էդ աղջկան հավանել էի, զանգել էի։ Ես էդ աղջկան ոչ վատ բան եմ ասել․․․ իմ գրածն էլ էդ աղջիկն ունի, թե ես ինչ եմ իրեն գրել, ես սկի չեմ զանգել»։
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն:
Փետրվարի 28-ին, ժամը 23:58 ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրո շրջան» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս հանրակացարանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլ սյանը, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվելու է տարբեր թեմաներով 73 հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին ինքնատիպ է անցել ՀՀԿ վերջին ԳՄ նիստը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. Ս.-ը և ուղևոր Մ.Կ.ը տարբեր աստիճանի մարմնական վնասավծքներով հոսպիտալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երբ է գալու գարունը, մառախուղը երբ է հեռանալու. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, անդրադառնալով այս հարցերին, նշեց, որ վերջին օրերի մառախուղը բացառիկ անոմալ երևույթ է, այն խանգարում է, որ Եգիպտոսից եկող տաք հոսանքները ներթափանցեն Երևանի, Արարատյան դաշտավայրի ցածրադիր գոտի:
Գյումրու քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեի պլանավորումը եղել է 3 միլիարդ 367,9 միլիոն, փաստացի կազմել է 3 միլիարդ 248,2 միլիոն դրամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքը չի սուբսիդավորելու, քանի որ դրա քանակը բավարար չէ ամբողջ գյուղատնտեսության համար: Այսօր «Ֆերմերական կոնգրես» միջոցառման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա կարծիքով` սուբսիդավորումն էական աջակցություն չէր գյուղատնտեսությանը:
Անվերջ վազող հերոսով խաղերը վերջին տարիներին համարվում են լավագույնները և գրեթե երբեք չեն իջնում թոփ-խաղերի առաջատար հորիզոնականներից: Այդ խաղերի լավագույն օրինակն է Subway surfers-ը, որը վերջին տարիներին միշտ առաջին հորիզոնականում է՝ բեռնումների թվով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 16-ի ուշ Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։