«Մեր ընկերությունն արտադրում է այնպիսի օղի, որից ամբողջ աշխարհում չկա. 3 տարվա հնության օղի է, թութը մեջն է, ու այդ երեք տարվա ընթացքում թութը ոչ մի դեֆորմացիայի չի ենթարկվում, չի փչանում։ Դա մեր տեխնոլոգիան է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ Արթուր Բալասանյանը։
Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրեւը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով եւս մի քանի օրով:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 140 տրանսպորտային միջոց:
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
«Հանրային ոլորտի առաջնորդությունը շատ է տարբերվում առաջնորդության այլ տեսակներից»,- այսօր «Այբ» կրթական կենրոնում «Հաջողության բանաձևը» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Տավուշի մարզի ևս մեկ բնակիչ` Է. Սահակյանը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր տան բակում հայտնաբերված փայտանյութի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն պաշտոնյայի` Դիլիջանի բաժնի հետաքննիչի հետ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս, որտեղ ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել: Ավելին` զննության և իր կողմից տրված բացատրության արձանագրություններում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական հերթական այցը Ձորաշեն համայնք է եղել:
Ծնողներից շատերին անհանգստացնում է այն հարցը, որ իրենց երեխաները չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց: Նման խնդիրներ կարող են առաջանալ խաղահրապարակում, մանկապարտեզում, դպրոցում և այլ հասարակական վայրերում, որտեղ կան հասակակից երեխաների խմբեր և որոշակի գործունեություն, որը հավաքագրել է նրանց նույն վայրում:
2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
43-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ։
«Այսքան տարի ապրել ենք առանց օրենքի, կարող էինք էլի ապրել: Կարող էինք ապրել նաև առանց Սահմանադրության: Ի՞նչ է տալու այս օրենքի չընդունումը: Ոչինչ: Այս օրենքի չլինելու պատճառով հենց հոգևորականներն են խնդիրների բախվում: Շատ հաճախ մենք գիտենք թաքուն հանցագործության մասին, բայց որևէ մեկին հայտնել չենք կարող: Եթե անգամ ուզում ենք հայտնել Ոստիկանությանը, Ոստիկանությունը որևէ լծակ չունի կանխելու ընտանեկան բռնությունը: Ավելի լավ է ունենալ մի օրենք, կամ ընդհանրապես չունենալ»:
Կատարվում է քննություն:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն 1 երեխա, որը, եթե նույնիսկ չի ենթարկվում ֆիզիկական բռնության, հոգեբանական բռնության ենթարկվում է: Եթե մենք ուզում ենք, որ ընտանիքներում չլինի բռնություն, պետք է ունենանք համապատասխան օրենք: Գուցե կա հստակեցումների կարիք, բայց օրենքը պետք է,- ասաց Ն. Դուրյանը և շարունակեց,- 700, 600, 500 դեպքերը դուք գտնում եք՝ դա քի՞չ է, որ բռնության են ենթարկվում այսքան կին, երեխա»:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Մելիք գյուղի եկեղեցու մոտակայքում գտնվող տներից մեկի անասնագոմում:
Մայրաքաղաքի երկու վարչական շրջաններում տեղադրված «Իզի Փեյ» տերմինալներից նախօրեին գումար են գողացել:
«Օրենքի ընդունումը նախատեսված է ԵՄ աջակցության ծրագրով: Պետք է գիտակցել նմանատիպ ծրագրերի իմաստն ու բովանդակությունը: Իմաստը դրամաշնորհներն ու գրանտները չեն: Իմաստն այն է, որ աջակցություն է ցուցաբերվում պետական բարեփոխումների տարբեր ոլորտներում, բյուջեին տրամադրվում է համապատասխան աջակցություն»,- ասաց Դ.Քոչարյանը` հավելելով, որ այդ փաստաթղթի ընդունման համար նախատեսված ժամկետը վաղուց անցել է, բայց որևէ սահմանափակումներ չեն եղել:
Կոտայքի մարզում կինը ծեծի է ենթարկել ամուսնու սիրուհուն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ամուսինն այս կնոջ հետ գտնվում է սիրային կապի մեջ:
Վ.Քոչարյանը պարզաբանեց, որ անձն ունի բոլոր իրավունքները ցանկացած պահի հեռանալու ապաստարանից, իսկ երեխան կարող է ապաստարանում հայտնվել միայն ծնողի` մոր հետ. «Երեխաներին ընտանիքներից տանելու մասին որևէ կարգավորում, որևէ նման միտում այս օրենքում չկա»:
Երևանի պետական համալսարանի՝ Երևանի Աբովյան փողոցում գտնվող տնտեսագիտության ֆակուլտետի շենքի մոտ հոկտեմբերի 16-ին միջադեպ է գրանցվել։
Հոկտեմբերի 16-ին ժամը 21:35-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ից մինչև 18:30-ը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Մամարք և Երիցվանք համայնքներում տեղի է ունեցել քամու ուժգնացում:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 13:30-ի դրությամբ Ասկերանի շրջանի Քոսալար կոչվող տեղամասում փրկարարները հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 18 բն. 2 հասցեի բնակիչ 72-ամյա Բ. Ա.-ի դին, որը ս.թ հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը։