«Մեր ընկերությունն արտադրում է այնպիսի օղի, որից ամբողջ աշխարհում չկա»

Հոկտեմբերի 13-15-ը անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Armprodexpo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում իր արտադրանքն էր ներկայացնում Արցախի «Բալասանյան» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2002թ. և զբաղվում է օղու, գինու, կոնյակի արտադրությամբ։

«Մեր ընկերությունն արտադրում է այնպիսի օղի, որից ամբողջ աշխարհում չկա. 3 տարվա հնության օղի է, թութը մեջն է, ու այդ երեք տարվա ընթացքում թութը ոչ մի դեֆորմացիայի չի ենթարկվում, չի փչանում։ Դա մեր տեխնոլոգիան է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ Արթուր Բալասանյանը։

Նա ընդգծեց՝ ընկերության նպատակն է՝ ազգայինը ներկայացնել դրսում, Արցախի Հանրապետությունը ճանաչելի դարձնել միջազգային շուկաներում։

«Օղին բարձրակարգ է, միայն արտահանվում է, տեղական շուկայում չկա։ Արտահանվում է Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ։ Պահանջարկը մեծ է, բայց արտադրությունը չենք մեծացնում։ Մենք ունենք տարեկան 100 հազար շիշ արտադրելու հնարավորություն։ Տեղական շուկայում ավելի ուշ գուցե ներկայանանք, բայց միայն այն դեպքում, եթե բացենք ֆիրմային խանութ»,-հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս