Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կա 4 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 22-ամյա Հայկ Պողոսյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 310 –րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi մակնիշի 81 AC 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Պողոսյանը, նրա ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 21-ամյա Գոհար Սարգսյանը, 25-ամյա Արթուր Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Հերքինազ Հովհաննիսյանը մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ երկուսին, ըստ հիվանդանոցից հայտնած տեղեկությունների՝ ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս