
Արցախում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Հոկտեմբերի 16-ին ժամը 21:35-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ից մինչև 18:30-ը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Մամարք և Երիցվանք համայնքներում տեղի է ունեցել քամու ուժգնացում: Ըստ Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերի քամու հետևանքով վնասվել է՝
Իշխանաձոր համայնքում
Արմեն Սաքանյանին պատկանող տան տանիքը լրիվությամբ:
Մամարք համայնքում
Անահիտ Մուրադյանին պատկանող տան տանիքը մասնակի:
Երիցվանք համայնքում
Ավետիկ Թորոսյանին պատկանող տան տանիքը մոտ 90 %-ով:
Սորայր Պողոսյանին պատկանող տան տանիքը մոտ 60 %-ով:
Սարգիս Ավագյանին պատկանող տան տանիքը մոտ 50 %-ով:
Ալիկ Հայրապետյանին պատկանող տան տանիքը մոտ 40 մ2:
Հովսեփ Ներսեսյանին պատկանող տան տանիքը մոտ 10 մ2: