
Արցախում հայտնաբերվել է կորած տղամարդու դին. հայտնի է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 16-ին ժամը 10:26-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամաս, այնտեղից Վ.Բարեպաշտի փողոց, որտեղից էլ Ասկերանի շրջանի Քոսալար կոչվող տեղամաս:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 13:30-ի դրությամբ Ասկերանի շրջանի Քոսալար կոչվող տեղամասում փրկարարները հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 18 բն. 2 հասցեի բնակիչ 72-ամյա Բ. Ա.-ի դին, որը ս.թ հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած: