Խորագիր:

«Ձյունը հասել է մեր գյուղի փեշերը. Եթե գոնե մի շաբաթ ժամանակ տա, մարդիկ կհասցնեն հավաքել բերքը»

«Ձյունը հասել է մեր գյուղի փեշերը. Եթե գոնե մի շաբաթ ժամանակ տա, մարդիկ կհասցնեն հավաքել բերքը»

Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրեւը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով եւս մի քանի օրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, հետկեսօրին տեղացել է առատ անձրեւ, որն ուղեկցվել է քամու ուժգնացմամբ, անմիջապես ընդհատվել են բերքահավաքի եռուն աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, նույնիսկ հնարավոր չի եղել ցեխոտ դաշտերից տեղափոխել պարկերի մեջ լցված բերքը:

«Բեռնատար մեքենաներն ի վիճակի չէին դաշտեր մտնելու եւ հավաքած բերքը բեռնելու: Տարբեր համայնքների տնտեսություններում դեռ չհավաքած է մնում կարտոֆիլի, կաղամբի, գազարի բերքի մոտ 30 տոկոսը: Տեղումներն այնքան առատ են, որ առաջիկա մի քանի օրերին դժվար թե հողը չորանա, ձյունը հասել է մինչեւ մեր գյուղի փեշերը: Եթե գոնե մի շաբաթ ժամանակ տա, մարդիկ կհասցնեն հավաքել բերքը, թեեւ ցրտահարության վտանգն էլ առկա է գիշերային ժամերի ընթացքում: Մարդիկ ամբողջ տարին պայքարեցին երաշտի դեմ, հիմա էլ ջանում են օր առաջ անկորուստ հավաքել բերքը, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններն, այդուհանդերձ, անում են իրենց գործը»,- ասաց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պարենային կարտոֆիլը տեղում վաճառվում է 120-130 դրամով, ինչը մոտ 20-30 դրամով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուկայական գնից:

Խոսրով Խլղաթյան

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: