«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է: Թերթը Մանուկյանի ներկայացրած գույքի եւ ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, որ նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն եւ մեկ Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9ա շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա, որտեղ, սակայն, գեներալի հրավերով Կորեայից հատուկ բժիշկներ են հրավիրել, որոնք զբաղվում են Սարոյանի առողջական խնդիրներով»:
Վերջերս ՊՆ-ում խարդախության ուշագրավ դեպք է բացահայտվել:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Սիսակյան փող. 4, 8, Լենինգրադյան փող. 38, 40, 40ա, Արզումանյան փող. 17 համարների և թիվ 41 մանկապարտեզի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մարզի տարածքում «armday.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Սաս» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ:
Արդեն տեղեկացվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Արտաշատի զինվորական կոմիսարիատը 2015 թ. փետրվարի 17-ին զորակոչելու նպատակով հաշվառել է Ուկրաինայի քաղաքացի Հ. Պ.-ին և 2017 թ. սեպտեմբերին զորակոչման նպատակով ուղեգրել բժշկական զննության: այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
Հրազենային վնասվածք ստացած տղամարդը մահացել էր հիվանդանոցում։
Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան եւ Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Սոցիալական փաթեթից օգտվող 100 հազար պետական ծառայողների համար հոկտեմբերի սկզբից առողջապահական ծառայությունների նոր մոդել է ներդրվել: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:
«Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը դրական է գնահատում, որ ստեղծվում է Ճարտարապետների պալատ: Հիշեցնենք, որ պալատը լիազորված է լինելու արտոնագիր տալ ճարտարապետներին, ինչպես նաև զրկել նրանց այդ արտոնագրերից:
Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի։ Նրա խոսքով՝ նախագիծը տրամադրվել է ոչ միայն պետական մարմիններին, այլև փաստաբանների, նոտարական պալատներին, դատավորներին՝ վերջնական ամփոփման համար։
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին
Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։
Առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կրճատվելու են 4.8 մլրդ դրամով` այս տարվա համեմատ: Այսօր Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի առողջապահության ոլորտի ծախսերի նախնական քննարկման ժամանակ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարեց, որ ընդհանուր հատկացումները կկազմեն 72.5 մլրդ դրամ (առանց վարկերի):
«Նահատակվեց հայոց պետականության հիմնասյուներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գործարար Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Աշխատանքները սկսված են, փոսորակները փորված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ խոսելով նախագիծը կյանքի կոչելու աշխատանքների մասին:
«Տեղի է ունեցել խորապես ցավալի բան, մեզնից հեռացավ հրաշալի մի անձնավորություն, հրաշալի մի հայ մարդ, որը հայ ժողովրդի ազգի խնդիրները հագած անձնավորություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: