«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք:
Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը:
«Անասունների գլխաքանակը դեռ չենք պակասեցրել, այդքան կեր կապահովենք, բայց այն, որ մեր նախատեսած կաթնատվությունը չենք ստանա՝ ունենալով քիչ կեր, միանշանակ է»։
Հոկտեմբերի 17-ին ժամը 15:50-ի սահմաններում ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1968թ. ծնված Ա.Ս-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է օղու և քացախաթթվի խառնուրդ:
Մոսկվայում հայ տաքսու վարորդ է կալանավորվել ուղևորին թունավորման միջոցով սպանելու և թալանելու կասկածանքով:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոկտեմբերի 18-ի նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Այսօր սպանդանոցների հարցով Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե գյուղացին ղասաբների ձեռքը կրակն է ընկել:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև ծառայությունները կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում:
Հոկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսից ՀՀ-ում անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի: Դրա համար անհրաժեշտ է ավելացնել հանրապետությունում առկա սպանդանոցների թիվը 40-70-ով: Հաջորդ տարի բակային մորթը վերջնականապես վերանալու է:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գ.Նժդեհի հրապարակից, անձը պարզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրել 1970 թ. ծնված Արսեն Վ.-ին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենայի շարժիչից դուրս եկող խողովակները ջերմահարվել են. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի տանիքում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 8.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանուկյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք, բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ամփոփիչ ստուգում են անցնում ուսուցման ամառային շրջանի համար:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Գրիգորի Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.15-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ՝ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր տաբատի գրպանից գողացել են դրամապանակը:
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Երեկ Ծղոտներ հյուրանոցի աշխատակիցները շոգեբաղնիքում անգիտակից երիտասարդի են հայտնաբերել՝ ձեռքերի երակները կտրած վիճակում:
2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը:
Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:
Ժամը 20:35-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 58-ամյա Ռոբերտ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 CZ 411 համարանիշի, 30-ամյա Միհրան Թովմասյանի վարած Toyota մակնիշի 33 TT 131 համարանիշի և 20-ամյա Արսեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 35 NA 598 համարանիշի ավտոմեքենաները: