«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ» ՓԲԸ-ն դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչեւ 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 68 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանը: Նախօրեին ուղղիչ գաղութում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն:
«5 օր տաք և արևային օրեր Հայաստանում»,- այսպիսի գրառում է արել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում՝ կիսվելով առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսմամբ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակի վերաբերյալ 2017 թ. առաջին եւ երկրորդ կիսամյակների ցուցանիշները հայտնի են: Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1083600 մարդ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան, Ռուսաստանում՝ Մորդովիայի բանտում 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհայինա ոստիկանի կողմից կամ տեսանկարահանող սարքերով արձանագրված վարչական իրավախախտումների գործով կայացված որոշումների բողոքարկման կարգը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն:
«Մենք Գայ գյուղում (Էջմիածնի տարածաշրջան) մշակում և աճեցնում ենք ալոէ մոտավորապես 3-4 տարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայ գյուղում ալոէի մշակման և աճեցման ընկերության ներկայացուցիչ Լիլիա Մկրտչյանը՝ «Arm Prod Expo» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գևորգյանի հաղորդման հիման վրա:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 7-րդ շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն բացման պատգամ է հղել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողﬕց Բրյուսելում կամզակերպված Եվրոպայի հայ համայնքների չորրորդ համագումարի մասնակիցներին՝ անհրաժեշտ համարելով ազգային պահանջատիրությունը համապարփակ մոտեցումով հետապնդելը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
«Բեռլին» պոլիկլինկայում 80 տոկոսով կկրճատվի էներգիայի ծախսը: Դա հնարավոր է դարձել այլընտրանքային էներգիայով աշխատող համակարգերի տեղադրման շնորհիվ:
2017թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի 1-ին պատի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում մասնակցեց Ռուսթավելի փողոցի բացման արարողությանը: Ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Երևանից ժամանած այլ հյուրեր, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:
Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են Ռուսթավելի փողոցում ներդրումներ կատարել, «Կումայրի» արգելոցի տարածքում, բացի «Ջրահարս» ռեստորանից, կա՞ն այլ օբյեկտներ, որոնք վարչապետը գնել է կամ կցանկանար գնել:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համատեղ ծրագրեր են նախանշել` գյուղատնտեսության ոլորտները զարգացնելու ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2017 թվականի հոկտեմբերի 17-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10-ը էկոգորգերն անմիջապես սպառվել են: