
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
Բացահայտվել է գողության 3, խարդախության 2, խուլիգանության, յուրացման, համակարգչային հանցագործության և պաշտոնեական լրազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: