ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է:
«Ժամանակ» թերթը գրում է, հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել, և մեր հանրությունը սրտատրոփ սպասում է, թե ամանորյա տոներից, կերուխումից ու խումհարից աչք բացելուց հետո, երբ առաջին անգամ գնումների համար խանութ կմտնի, իր առօրյա սննդամթերքի կամ կենցաղային իրերի համար ցուցափեղկերի վրա ինչ գներ կհայտնաբերի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ իշխող կոալիցիայի ՀՀԿ և ՀՅԴ անդամները դարձել էին ԱԺ փոքրամասնության՝ «Ելք» խմբակցության պատանդը:
Կարեն Կարապետյանի անակնկալը բազմազավակ ընտանիքներին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ոստիկանության Տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
«Իրավունք» թերթը գրում է․ «Օրերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ԱԺ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկը հսկայական միջոցներ է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի անվճար սկրինինգային ծրագիր, սակայն մինչ օրս այն կյանքի չի կոչվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երեւում է ամեն քայլափոխի, երբ ստիպված է սպառել այլ երկրների անորակ արտադրանքը: Պարզվում է` ՀՀ եւ ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչների գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Դեկտեմբերի 22-ին` ժամը 02:38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Հույսի Ավան թաղամասում, այրվում է ավտոմեքենա:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետում նոյեմբերի 19-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ծեծի ենթարկված, գործով մեղադրյալ Կարեն Շիրվանյանը երկու օր առաջ տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատության ենթարկվել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Շիրվանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» անունը կրող թաղամասի բնակիչների եւ դրա հարեւանությամբ կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի միջեւ վեճը դեռ չի ավարտվում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում վերջին մի քանի աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվողները հայտնաբերվեցին Վրաստանում: Պարզվում է՝ հարեւան Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան:
Ժամկետային զինծառայողը կանգնել է դատարանի առաջ՝ շորթման մեղադրանքով։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին որոշման նախագծին:
Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին, կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
2015 թվականից Հայաստանում մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքար:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այդ թվում՝ անդամ ՏՏ ընկերությունների և ՀՀ ԱԻ նախարարության համապատասխան մասնագետների միջև հանդիպում-քննարկում, որը վարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Կառավարության որոշմամբ «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 22 կետ առնչվում է առողջապահության համակարգի հետ։
2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։
Այն, որ Գյումրու նախակրթարաններում ծնողական վարձավճարների մուծման դժվարություններ կան, նշված է նաև «Գյումրի համայնքի զարգացման ծրագրում»: Քաջատեղյակ լինելով խնդրին՝ Գյումրու քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկեր համայնքապատկան նախակրթարաններ հաճախող երեխաների ուսման վարձավճարները նվազեցնելու նպատակով գործուն մեխանիզմներ մշակելու համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատրաստ է նախարարությունում ընդունել «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին, ովքեր դեկտեմբերի 22-ին նախատեսում են բողոքի ավտոերթ անցկացնել՝ կապված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելք նախատեսող նախագծի հետ:
ՀՀ կառավարության որոշմամբ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի հիմնադրամի: