Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողները փախչում են Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում վերջին մի քանի աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվողները հայտնաբերվեցին Վրաստանում: Պարզվում է՝ հարեւան Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան:
Վերջին դեպքը, սակայն, կարելի է նույնիսկ ուշագրավ որակել:
Թերթը տեղեկացավ, որ դեռ 2016թ.-ից Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Լեւան Մեքարանաշվիլին Հայաստանում ձեռք է բերել իր նկարով, սակայն ուրիշի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր եւ 2017 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ից մեկնել:
Բայց Ուկրաինայի ԱԱԾ-ին հաջողվում է հայտնաբերել նրան, որից հետո նա վերադարձվում է Հայաստանի Հանրապետություն: Արդյունքում Լեւան Մեքարանաշվիլիին մեղադրանք է առաջադրված փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար, վերջինս կալանավորված է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: