Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է. «Դա հոբբի էր». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին:
Ու քանի որ հսկայական հողակտորների եւ այգիների տեր են նաեւ ներկա ու նախկին պաշտոնյաները, «Ժողովուրդ» օրաթերթն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ արդյոք պետական քաղաքականություն չէ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը: «Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչեւ իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է:
Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երեւանի կոնյակի գործարանում»,- պատասխանել է նա՝ հավելելով, թե ժամանակին դա իր համար եղել է հոբբի` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: