![](/banners/BeFunky-design.jpg)
Զինծառայողը «Վկոնտակտեով» ու «Ինստագրամով» կապվել է անչափահաս համակուրսեցու հետ, պահանջել է նրա մերկ լուսանկարները, սպառնացել…
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/banak-5.jpg)
Ժամկետային զինծառայողը կանգնել է դատարանի առաջ՝ շորթման մեղադրանքով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում զորամասի կառավարման մարտկոցի հեռախոսային դասակի կառավարման ջոկի վարորդ-էլեկտրիկին, ով տարկետման մեջ գտնվող ուսանող է եղել, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով՝ համացանցային «Վկոնտակտե», ինչպես նաև «Ինստագրամ» սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել անչափահաս համակուրսեցու հետ և իրենց հաղորդակցման վերաբերյալ աղջկա հարազատներին չտեղեկացնելու պատրվակով վերջինիցս պահանջել ու ստացել է նրա մերկ լուսանկարները, ապա նրա մասին արատավորող տեղեկություններ՝ մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով, պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 75.000 դրամ:
Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։