Բաժիններ՝

ՀՀ ԱԻ նախարարությունն ԻՏՁՄ-ի հետ քննարկել է ՏՏ ոլորտի նորարարությունների ներդրումն ԱԻՆ-ի ենթակառուցվածքներում

ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այդ թվում՝ անդամ ՏՏ ընկերությունների և ՀՀ ԱԻ նախարարության համապատասխան մասնագետների միջև հանդիպում-քննարկում, որը վարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Միջոցառմանը ներկա էին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կ. Վարդանյանը, տարբեր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ և այլոք: Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման նպատակն էր ՏՏ ոլորտի մասնագետներին ներկայացնել այդ բնագավառում ԱԻ նախարարության կարիքները, մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել ոլորտում առկա նորարարությունների հնարավոր ներդրումն ԱԻ նախարարության ենթակառուցվածքներում:

Օրակարգը ներառում էր, մասնավորապես, հետևյալ թեմաները՝ կառավարման միասնական համակարգի ստեղծում և կառավարում, կիբերանվտանգություն՝ մասնավորապես ԱԻ նախարարության կադրերի վերապատրաստում և ուսուցում, վերականգնվող էներգիայի (արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիա) կիրառումն ԱԻ նախարարության կարիքների համար, և այլն:

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչների և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխգործացկության խորացման ու ընդլայնման հարցում, ինչպես նաև՝ նախանշվեցին համագործակցության հեռանկարներն ու նոր ուղղությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031