«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցութ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը: Մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը դեպքից 13 տարի անց տեղափոխվեց Հայաստան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի դատական համակարգի նոր կառուցվածքով ղեկավար մարմնի իրավասությունները վերապահված են լինելու բարձրագույն դատական խորհրդին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների կարծիքով՝ չի վնասում աղքատներին, որովհետև նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում:
«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, իսկ հետագայում նաեւ շահագործումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3՝ «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ:
Հայտնաբերվել է 888կգ կասկածելի ծագման մսեղիք, որի մեջ առկա է եղել նաև ավանակի և ձիու միս:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Վեոլիա Ջուր» ընկերությունը շունչը պահած սպասում է, թե երբ է գալու այն «պայծառ» օրը, որ կարողանա մայրաքաղաքի տարբեր թաղամասերի առանձնատների ջուրը կտրել, դրանով հասարակությանը ոտքի հանել ու այդ ձեւով պատժել կառավարությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. նոյեմբերի 26-ին 2 ոստիկանի դանակահարության մեջ մեղադրվող երիտասարդը՝ 23-ամյա Վիգեն Ազարյանն ու նրա երկվորյակ եղբայրը՝ Վաչագանը, մինչ դեպքը ծեծի են ենթարկվել հենց նույն ոստիկանների եւ վերջիններիս հետ նույն խմբում գտնվող եւս 6 անձ կողմից, որոնցից 2-ը նույնպես հանդիսանում են ոստիկանության ծառայողներ:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 01:00-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես կատակում են քաղաքական կուլիսներում՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Ղարաբաղում ու Ծաղկաձորում վա-բանկ գնալ․ այսօր՝ Սերժ Սարգսյանի «բարձր» մասնակցությամբ Ծաղկաձորում՝ «Մուլտի ռեստ հաուզի» մերձակայքում կբացվի հանգստի եւ ժամանցի նոր կենտրոն։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բնապահպանության նախարարության համակարգում կստեղծվի անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
«Հայաստանում համացանցից օգտվողների քանակը գնալով աճում է։ Հիմա մեր բնակչության մոտ 70-75 տոկոսն օգտվում է համացանցից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացնում է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Գյուղոլորտում միջազգային ընթացիկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերի հիմնական թիրախում եղել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:
Հանրապետության հրապարակում կվառվեն գլխավոր տոնածառի տոնական լույսերը:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե նախկինում ադրբեջանցի հաքերները թիրախավորում էին հայկական կայքերը, ապա այս տարի նրանք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականին ԶԼՄ-ների գործունեության միջավայրը, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման դեպքերը, արձանագրում է՝ ոլորտը երեք հիմնական մտահոգություններ ունի, որոնք առկա էին անցյալ տավա նույն օրերին և շարունակում են մնալ անփոփոխ: