Հունվարի 1-ից կբարձրանան թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի գները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել, և մեր հանրու­թյունը սրտատրոփ սպասում է, թե ամանորյա տոներից, կե­րուխումից ու խումհարից աչք բացելուց հետո, երբ առաջին անգամ գնումների համար խանութ կմտնի, իր առօրյա սննդամթերքի կամ կենցաղային իրերի համար ցուցափեղկերի վրա ինչ գներ կհայտնաբերի:

«Թանկացում բերող հան­գամանք է այն, որ 800-900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը կբարձրանան, որը տեղի է ունե­նալու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում:

Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և մեր հանրության ամենօրյա սնունդը հանդիսացող թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի մաքսազերծման դրույքաչափերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս