Բաժիններ՝

Արևային վահանակների արտադրության նպատակով Աբովյանում կհիմնվի նոր գործարան

Կառավարության որոշմամբ «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը գործադիրի նիստում նշեց, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 967 մլն դրամի ներդրում և ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում՝ աստիճանաբար հասցնելով 97-ի»,-  ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ արևային վահանակների արտադրությունը կազմակերպվելու է Աբովյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031