«Կոռուպցիոն ռիսկեր, որ տեսնեինք՝ կասեինք». Ինչ ճակատագիր է ունեցել ՀԲ կողմից տրամադրված գումարը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Օրերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ԱԺ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկը հսկայական միջոցներ է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի անվճար սկրինինգային ծրագիր, սակայն մինչ օրս այն կյանքի չի կոչվել: Ծրագիրը ղեկավարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Իրավունքը» արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս ծրագիրի հետեւում կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, քանի որ որեւէ մեկին հայտնի չէ,թե Համաշխարհային բանկի կողմից տրամադրված գումարն ինչ ճակատագիր է ունեցել.
«Այս հարցին գուցե Առողջապահության նախարարությունը պատասխանի, ես Արդարադատության նախարարությունից եմ: Կոռուպցիոն ռիսկեր որ տեսնեինք, անպայման այդ մասին կասեինք, հարցի պատասխանն իմ իրավասություններից դուրս է»,- եզրափակեց Ս. Քրմոյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: