ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։
Հայաստանի տարածքում 2018 թվականին արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում:
«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կրկին հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի աջակիցների հետ:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արագաչափերի խնդրին և հետաքրքրվեց, թե ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունն ինչ են արել։
Մայիսի 24-ին, ժամը 13:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի թիվ 2 շենքի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 24-29-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
«Մեր ուսուցիչների դաստիարակության արդյունքը նաև այն է, որ մեր դպրոցներում կան ազատ մտածող մարդիկ, կան դիրքորոշում ունեցողներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:
Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի թիվ 1 փողոցի 2-րդ տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Գ. Վ.-ին պատկանող 8, վնասել՝ 2 ոչխար, իսկ 12 ոչխար կորել է:
Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ուսուցման ամառային շրջանին նախապատրաստվելու ընթացքում մասնակցել են «Դարձի՛ր դոնոր:
Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:
Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
Մայիսի 22-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վրացական փողոցի 17 շենքի բնակարաններից մեկից «էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամերիկաբնակ ամուսիններ Հրաչ և Նևրիգ Գևրիգյանների կողմից ապրիլյան պատերազմում զոհված 28 ընտանիքների երեխաների տրամադրվել են հեծանիվներ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 14.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Էմմա Ղ.-ն:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել՝ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրեծ քաղաքացու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Այսօր կառավարության նիստի սկզբում՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նամակներ է ստացել ռուսական «Ռոսսելխոզնադզորից»` Հայաստանից գյուղմթերքների արտահանման խնդիրների մասին: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ ինքը չգիտի այդ նամակների մասին:
Մայիսի 23-ից ԱԱԾ-ի սկսած գործողությունների արդյուքնում կան բերման ենթարկված անձինք: Այսօր կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ շուտով հրապարակումներ կլինեն, հանրությունն էլ կտեղեկացվի այդ մասին:
Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 23-ին այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ):
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Կապանում կատարված սպանությունը բացահայտվեց րոպեների ընթացքում:
ԱՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և ծնողներին «Վերջին զանգ»-ի կապակցությամբ և մաղթում երեխաներին պայծառ ապագա:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայությունում նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ ստուգումներ են սկսվել անկախ հանձնաժողովի եւ Վերահսկիչ պալատի կողմից։