Արաբկիրում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Մայիսի 22-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վրացական փողոցի 17 շենքի բնակարաններից մեկից «էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Սուրեն Մ.-ին: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Վրացական փողոցի 17 շենքի բնակարանում Սուրեն Մ.-ին դանակով հարվածել է 1969 թ. ծնված Վահագն Հ.-ն: Նա նույն օրը, ժամը 10.20-ին, ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: