Բաժիններ՝

Արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արած վարորդներին կազատի տուգանքներից

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:

Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031