ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին Ա. Սարգսյանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Նատալյա Վուտովային:
Մայիսի 22-ին ՀՀ հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանին այսօր հուղարկավորել են:
Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով:
Մայիսի 25-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում:
«Բոլոր տուգանքները վճարած քաղաքացիները, ովքեր պարտաճանաչ են եղել, բոլորն էլ մտահոգություն են հայտնում, ու անարդարության զգացում է իրենց մոտ առաջացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը՝ խոսելով արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին։
Մայիսի 21-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արթուր Ղ.-ն և հայտնել, որ ոչինչ չի հիշում:
Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Մայիսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի քաղաքացի Մարինա Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները:
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:
Մայիսի 25-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի բնակիչ՝ 1946թ. ծնված Ա.Դ-ն նույն գյուղում գտնվող, իրեն պատկանող բանջարանոցում հայտնաբերել է համագյուղացի՝ 1972թ. ծնված Ա.Ս-ի դիակը:
Սոթքի ոսկու հանքավայրն երկօրյա պարապուրդից հետո վերսկսել է կանոնավոր աշխատանքները: Հանքի գործունեության համար խոչընդոտ ստեղծած ակտիվիստները դադարեցրել են անհնազանդության գործողությունները՝ բացելով դեպի հանքավայր, երկաթուղի եւ կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor View 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար:
Մայիսի 25-ին, ժամը 10:50-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 25-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածներն իրար միացնող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի հաշվետվությունների մանրազնին ուսումնասիրությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 19-ին հաստատված ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումներ են արձանագրվել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում:
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցների շրջանավարտներին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ:
Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը չի արձագանքում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության` իրենց ձեռնարկությունների աշխատանքը խոչընդոտող զանգվածային միջոցառումները կասեցնելու կոչերին:
Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան:
Հաշվի առնելով այսօր՝ մայիսի 25-ին դպրոցներում «Վերջին զանգի» հանդիսության հետ կապված միջոցառումները եւ ցանկանալով սպառողներին զերծ պահել կենցաղային անհարմարություններից, Վեոլիա ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների պլանային ջրանջատումը տեղափոխվում է մայիսի 29-ը ժամը 10։00-22։00-ն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում, մասնավորապես՝ ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները: