Քիչ առաջ Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն:
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 167 հազար 049 դրամ, ամենաբարձրը՝ Սյունիքի մարզում է 206 հազար 570 դրամ, ամենացածրը՝ Արագածոտնում և Շիրակում՝ 104 հազար դրամից մի փոքր ավելի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից լամպեր հափշտակած անձի ինքնությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
«Repat Armenia» հիմնադրամն իր գործունեության տարիներին հաջողել է հասնել շոշափելի արդյունքների՝ չնայած ոչ բարենպաստ պայմաններին, բացասական ֆոնին, նախկին իշխանությունների մոտ հայրենադարձության թեմայի նկատմամբ վերաբերմունքի ամբողջական բացակայությանը կամ զգուշավորությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին:
Մայիսի 25-ից ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս գործարկվելու է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ:
Քաղաքացու հաղորդման հիման վրա փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը պատվեր է, այն քննվում է արդեն 4 ամիս, իսկ իրավապահները, հատկապես՝ դատախազությունը, չեն ցանկանում օբյեկտիվ քննություն կատարել:
Հայաստանի ոստիկանությունը ճանապարհներին տեղադրված երեք արագաչափերի գողության դեպք է արձանագրել, ևս մեկ արագաչափ վնասվել է
«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»:
Մայիսի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին:
Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարած անձանց ինքնությունը:
Ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի բնակչի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ազատամարտիկներին, զինվորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող հաշմանդամության խմբի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև Բժշկասոցիալական փորձաքննություններում առկա համակարգային բացերին:
Մայիսի 23-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի անվադողերի գործարանի բակում մազութի տարրայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկու օրից ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս պատրաստվում է գործարկվել տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորման նոր մեխանիզմը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ:
Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զինծառայողների կլիմայավարժման եւ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճաններին ադապտացիոն միջոցառումների շրջանակներում փոփոխություններ են մտցվել զինվորական ճաշարանների ճաշացանկում:
Մայիսի 23-28-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր բնապահպանները ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ «Ոտքդ հեռու Ամուլսարից», «Հայաստանն առանց հանքի» և այլ կարգախոսներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: