Բաժիններ՝

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրին, որ հարցի կարգավորման համար բանակցություններ են ընթանում:

Մաքսակետում ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին պատկանող ավտոբուսների կուտակումներ կան:

Նախարարությունից տեղեկացրին, որ տրամադրված լիցենզիան պետք է գործեր հունիսի 1-ից, սակայն ռուսական կողմում սկսել են լիցենզիան պահանջել ավելի վաղ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031