Բաժիններ՝

Մնացական Բիչախչյանը հերքում է

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել՝ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրեծ քաղաքացու վերաբերյալ:

«Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մոտեցել է քաղաքացին և բողոքել, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով։

Պարզաբանում եմ, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Իր անձնագիր ստանալ խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է դիմել Արմեն Նապոլեոնի Խալոյանը (ծնված՝ 03.02.1963թ.)՝ տեղեկացնելով, որ չունի մշտական բնակության վայր, այդ իսկ պատճառով չի կարող ստանալ անձնագիր։

Քաղաքացուն իրազեկվել է, որ անձնագիր ստանալու և փոխանակելու համար ՀՀ օրենսդրությամբ պարտադիր պայման է սահմանված հաշվառման հասցե ունենալը։ Վերջինս տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունի և ժամանակ առ ժամանակ բնակվում է տարբեր վայրերում։ Վերջին բնակության վայրը Էրեբունի համայնքն է։ Անձամբ իմ կողմից կապ է հաստատվել անձնագրային ծառայության ղեկավարի հետ և հանձնարարվել խնդրին լուծում տալ։

Դեռևս 11.01.2017թ. Արմեն Նապոլեոնի Խալոյանը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ հաշվառվելով տվյալ պահին իր բնակության վայրի հասցեով։ Այս պահին անձը բնակչության պետական ռեգիստրի բազայում ունենալով հաշվառում՝ անձնագիրը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կարող է անխոչընդոտ իրացնել իր անձնագիր ստանալու իրավունքը։

Մյուս բոլոր հարցերը, որը կապված է բնակարանից զրկվելուն, անձնագրային և վիզաների վարչության իրավասություններից դուրս է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մնացական Բիչախչյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս